Ֆրանսիան աջակցում է Հայաստանին թե՛ դիվանագիտորեն, թե՛ արդեն որոշ ժամանակ նաև ռազմական առումով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։

«Ֆրանսիական զենքը մուտք է գործում Հայաստան, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիացի զինվորները վերապատրաստում են հայ զինվորականներին։ Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների պատմությունը հազարամյակների պատմություն ունի, մեր երկու երկրների միջև բարեկամությունն ամրապնդվել է», - նշել է նա։