Ֆրանսիան պատրաստվում է զորավարժությունների՝ Ռուսաստանին հասցվող միջուկային հարվածների նմանակմամբ. գրում է DW-ն:

Ռազմաօդային ուժերի վարժանքներին, որոնք նախատեսվում է անցկացնել Լեհաստանի հետ համատեղ Բալթիկ ծովի և Լեհաստանի հյուսիսային շրջանների երկնքում, կմասնակցեն Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչներ՝ համալրված միջուկային մարտագլխիկներով և ASMP տակտիկական թևավոր հրթիռներով: Լեհ օդաչուները կզբաղվեն հետախուզությամբ և սովորական սպառազինությամբ հարվածներ հասցնելով, որոնք կարձակվեն F-16 Fighting Falcon կործանիչներից:

«Հարվածների նմանակման թիրախ կդառնան Ռուսաստանի և Բելառուսի տարածքում տեղակայված օբյեկտները, իսկ բուն զորավարժությունները կդառնան «ֆրանսիական միջուկային հովանոցի ընդլայնման տարր այն երկրների վրա, որոնք ենթարկվում են Կրեմլի ագրեսիվ քաղաքականության սպառնալիքին»,- գրում է լեհական WP Wiadomości պարբերականը:

Ըստ պարբերականի տվյալների՝ լեհ-ֆրանսիական փոխգործակցությունն այդ ուղղությամբ դուրս է բերվել ՆԱՏՕ-ի բյուրոկրատական համակարգի սահմաններից: Զորավարժությունների սցենարները լրացուցիչ ծրագիր են Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում. դրանց գործարկման համար անհրաժեշտ չէ հայտնի «5-րդ հոդվածի» կիրառումը, ինչը նշանակում է, որ արձագանքը՝ հնարավոր հարձակմանը կլինի ավելի օպերատիվ: