Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան զգուշացրել է ԵՄ առաջնորդներին, որ դաշինքը կկորցնի իր ուղին, եթե առանցքային որոշումների ընդունումը փոխանցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Դրա մասին հայտնում է Bloomberg-ը։
Կիպրոսում տեղի ունեցած քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Կոշտան Եվրոպական միության առաջնորդներին հայտարարել է, որ նրանք չեն կարող խուսափել այն փաստի քննարկումից, որ ԱՄՆ շահերն այլևս չեն համընկնում ԵՄ շահերի հետ։





























