Աբու Դաբիի և Թեհրանի միջև վստահության վերականգնումը «շատ երկար ժամանակ» կպահանջի: Դրա մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը:

«Չի կարելի ենթարկվել 2800 հրթիռների և անօդաչու սարքերի հարձակմանը, իսկ հետո ինձ հետ խոսել վստահության մասին: Դրա համար մի ամբողջ հավերժություն կպահանջվի»,- հայտարարել է նա, հայտնում է Al Jazeera-ն: