ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանին առնչվող մի քանի ֆինանսական հաստատությունների նկատմամբ, ինչը հանգեցրել է 344 միլիոն դոլարի սառեցման:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև չինական Hengli Petrochemical (Dalian) Refinery Co., Ltd. նավթավերամշակող գործարանի նկատմամբ։ Չինական նավթավերամշակման գործարանները շարունակում են կենսական դեր խաղալ իրանական նավթային տնտեսության պահպանման գործում, իսկ Hengli Petrochemical-ը Իրանի խոշորագույն հաճախորդներից մեկն է, որը միլիարդավոր դոլարների իրանական նավթ է գնել։
Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել շուրջ 40 նավագնացային ընկերությունների և նավերի նկատմամբ, որոնք կապված են Իրանի «ստվերային նավատորմի» հետ:





























