Օրերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են «Epaminondas» բեռնարկղային նավը։

Ինչպես հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, վերջին վեց ամսվա ընթացքում նավը բազմաթիվ ուղերթեր է իրականացրել դեպի ամերիկյան նավահանգիստներ և կալանվել է նախազգուշացումներն անտեսելու ու բազմաթիվ խախտումների համար։

Կալանված նավը կասկածվում է ամերիկյան զինվորականների հետ համագործակցության մեջ։