Վաղն առավոտյան Թեհրան-Երեւան վթարված ինքաթիռում զոհվածների հարազատները կմեկնեն Իրան: Ի դեպ, վիզայի բացակայության պատճառով Թեհրան չեն մեկնի հայաստանյան լրագրողները:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: