Տիեզերական սննդի բաժնի մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել են հաց, որը կարելի է պահպանել երկու տարի։ Դրա մասին հայտնել է Սննդախտանյութերի արդյունաբերության և հատուկ սննդի տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի տիեզերական սննդի բաժնի պետ Անդրեյ Վեդերնիկովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

«Այն հացի հիման վրա, որը տիեզերագնացների համար մշակվել էր դեռևս 1960-ական և 1970-ական թվականներին, մենք այժմ պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել ենք հաց, որի պահպանման ժամկետը 2 տարի է»,- նշել է նա։