Հայաստանի կառավարությունը 2015 թվականին գերմանական KFW բանկից 3 վարկ է վերցրել՝ ավելի քան 168 միլիոն եվրո: Վարկը պետք է ուղղվեր Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի և ենթակայանի կառուցմանը, սակայն այն մինչև օրս չի կառուցվել: Մինչդեռ Հայաստանը վճարել է 1,551 միլիարդ դրամ՝ գումարած վերջին 3 տարիների համար պարտավորավճար, ըստ համաձայնագրի (պարտավորավճարը տոկոսների մարումը չէ): Այս մասին հրապարակվել է Axioma նորաբաց YouTube-ի ալիքում:
Տեսանյութում նաև նշվում է, որ 2017 թվականին նախ դադարեցվել, ապա 2 տարի անց վերաակտիվացվել են ծրագրի որոշ բաղադրիչներ:
Այս տարվա պետական բյուջեում ծրագրի մեկնարկի համար 1,7 միլիարդ դրամ է հատկացվել:





























