«Անկախ պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ԼՂՀ ժողովուրդն ու ողջ հայությունը ոչ միայն կանեն ամեն ինչ, որ պաշտպանեն ղարաբաղյան ժողովրդի իրավունքը՝ ապրել իր ցանկությամբ, այլեւ կօգտվեն իրավիճակից եւ կհասնեն Ադրբեջանի տոտալ կապիտուլյացիայի՝ ինքնավար Ադրբեջանի ապագան գծելով Ապշերոնյանը թերակղզու սահմաններում»: Այդ մասին հայտարարել է Ղարաբաղի «Սոցիալական արդարություն» կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանա-ղարաբաղան հակամարտության ռազմական հնարավոր լուծման մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:

«Վստահ եմ, որ ԼՂՀ նոր ռազմական դոկտրինը նախատեսում է կայծակնային արձագանք Ադրբեջանից եկող յուրաքանչյուր մարտահրավերի, եւ այն արդեն դադարել է պաշտպանողական լինելուց»,- ասել է նա ու հավելել, որ «Մադրիդյան սկզբունքների ձեւախեղումը վաղ թե ուշ կհանգեցնի ռազմական գործողությունների»:

«Լեռնային Ղարաբաղը բավարար ռազմական պոտենցիալ եւ ռեսուրսներ ունի պատերազմում վստահ հաղթանակ տանելու համար: Այդ մասին պետք է իմանան բոլորը, ովքեր հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր երկրի եւ Հայաստանի ղեկավարությանը գնալ ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնմանը՝ առանց ԼՂ ժողովորդի հռչակած արժեքների միջազգային ճանաչման»,- ամփոփել է «Սոցիալական արդարության» առաջնորդը: