Հունգարական Պեչ քաղաքի համալսարանում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հրաձգության արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս երեքը ծանր վիրավորվել են։ Բուհի ներկայացուցիչը հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել համալսարանի կենսաֆիզիկայի ֆակուլտետում։

Նա հստակեցրել է, որ կրակ բացողը դեղագործական ֆակուլտետի 23-ամյա մի ուսանող է եղել։ Նրան հաջողվել է սպանել մի ուսանողի։ Եւս մեկ ուսանող, մի դասախոս եւ հավաքարարը ծանր վնասվածքներ են ստացել։ «Եւ հարձակվողը, եւ տուժածները հունգարացիներ են»,-ավելացրել է Գիորֆին։ Ողբերգության մանրամասները դեռեւս չեն հաղորդվում։