Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթի օդանավի աղետի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսը: «Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցնցված է օդանավի կործանման գույժից: Մենք սգում ենք բոլոր մեր հայրենակիցների, ինչպես նաև օդանավում գտնվող այլ երկրների քաղաքացիների ողբերգական կորուստը, կիսում զոհվածների հարազատների ու մերձավորների վիշտը»,- ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: