Գեղարքունիքի մարզում, փետրվարի 26-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում է անասնագոմ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.31-ին, մարվել՝ 12.45-ին:
Այրվել է Վ. Մակարյանին պատկանող անասնագոմում 400 կգ անասնակեր, ծխահարվել եւ սատկել է 3 խոշոր եղջերավոր անասուն:




























