Հուլիսի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Հանդիպումը պայմանավորված էր նրանով, որ Եվրամիության նախագահությունը փոխանցվել է Շվեդիայի Թագավորությանը, որին Հայաստանում ներկայացնում է Լիտվայի դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ժողովրդավարության զարգացման հետ կապված հարցեր:



















