Սանկտ-Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի հանրային տրանսպորտի կանգառում նախօրեին երեկոյան պայթյուն է որոտացել:
Պայթուցիկ սարքի, որն հզորությամբ նման էր պետարդի, գործարկման արդյունքում տուժել է պատահական մի անցորդ: Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով ԱԻՆ աղբյուրները, տղամարդը հոսպիտալացվել է Ալեքսանդրովյան հիվանդանոց՝ ոտքի վնասվածքով:
Նախնական գնահատականներով, պայթյունի ուժգնությունը կազմել է 100գ տրոտիլին համարժեք, ռումբը տեղադրված է եղել աղբի համար նախատեսված բետոնե արկղում՝ այսպես կոչված «Օխտա-կենտրոն»-ի նախատեսվող շինարարությունից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Միջադեպի պատճառները ճշտվում են:




























