Նոյեմբերի 26-ին Արագածոտնի մարզային ոստկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 19 ԼՍ 402 և «ԳԱԶել» մակնիշի 0832 Լ պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Իվեկո»-ի վարորդ, 1950 թ. ծնված Համլետ Հարությունյանը եւ 1 ուղևոր եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. Ժիրայր Կուբարյանը և 10 ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Երևան, Գյումրի եւ Թալին քաղաքների հիվանդանոցներ: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: