Թեհրան–Երեւան չվերթն իրականացնող Caspian Airlines ընկերության ТУ-154 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել այսօր կեսօրին, պարսկական ընկերությունը վարձակալել էր Ռուսաստանից։
Ի դեպ, զոհվածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չեն եղել: Ռուսական ազգանունով եղել է միայն Վրաստանի քաղաքացի Նատալյա Նիկոնովան՝ Իրանում վրացական դիվանագիտական առաքելության ղեկավարի կինը:
Թեհրանում ռուսական դեսպանատան խորհրդական Կոնստանտին Ալեքսեեւը «Մայակ» ռադիոկայանին հայտնել է, թե իրենք այժմ ճշտում են ռուսաստանցիների հնարավոր առկայության փաստը օդանավում:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























