Այսօր` փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը:

ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով, նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: