Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով տեղեկացա Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին պատուհասած աղետի մասին: Տեղի ունեցած ողբերգությունը խլել է բազմաթիվ կյանքեր, և որքան էլ ծանր է բոլորիս կորուստը, մենք պետք է կարողանանք ուժ գտնել` միասնաբար կրելու այս մեծ վիշտը: Իմ զորակցությունն ու խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հավատացած եղեք, որ մենք ձեր կողքին ենք և անելու ենք հնարավորը ձեր ցավը մեղմելու համար», եզրափակել է վաչապետը:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























