ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 1-ին, ընդունել է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեին եւ քննարկել փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են փախստականների իրավունքների պաշտպանության եւ սոցիալական պաշտպանվածության կարեւորությունը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է հասարակության տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքում փախստականների ինտեգրման խթանման  անհրաժեշտությունը:  

Դամթյու Դեսալեն ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեության ուղղությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: