Քաղպաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Տավուշի մարզային փրկարարական վարչության հիմնական միջոցառումների պլանի համաձայն, մարտի 1-ին Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական  օբյեկտային վարժանք:

Վարժանքին մասնակցել են գյուղի դպրոցի աշակերտական եւ ուսուցչական կազմը Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, «Կարմիր խաչի» Տավուշի մարզային կազմակերպությունը, Աչաջրի առողջության կենտրոնը:

Նախքան վարժանքը սկսելը Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը, սպայական կազմի եւ մասնագետների հետ համատեղ հանդիպել են ուսուցչական կոլեկտիվի հետ, շրջել դասարաններում,անցկացրել դասախոսություններ նվիրված օրվա խորհրդին:

Այնուհետեւ հնչել է պայմանական տագնապի ազդանշանը, կատարվել տարահանում, իրականացվել են ցուցադրական փրկարարական միջոցառումներ մարզային փրկարարական վարչության, Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմերի ուժերով:

Ըստ կազմակերպիչների եւ միջոցառումն անցել է կազմակերպված, ծառայել նպատակին, դպրոցի աշակերտության եւ ուսուցիչների կողմից ընդունվել մեծ ոգեւորությամբ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի