Վրաստանի հավաքականի երկու խաղացողներ թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով ձերբակալվել են Թբիլիսիում։ Այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Գեորգի Գեգեչկորին։ Նրանցից մեկը հունգարական «Դիորա»-ի խաղացող Ռաթի Ալեքսիձեն է, մյուսը՝ գերմանական «Վոլֆբուրգ»-ի նախկին ֆուտբոլիստ Լեւան Ցկիտիշվիլին։ Երկու խաղացողներն էլ հանդես են գալիս երկրի հավաքականի կազմում։

Բացի այդ, ձերբակալվել եւ 500 լարիի չափով տուգանվել է Վրաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Դիմիտրի Ռամիշվիլին։