Թբիլիսիում ձերբակալվել է անվտանգության նախկին նախարար Թամազ Նինուայի եւ նրա կնոջ՝ Էթերի Նինուայի սպանության մեջ կասկածվողը:

Ինչպես հաղորդում է Georgia online-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, Թամազ Գոգիան, որ մեղադրվում է կանխամտածված երկակի սպանության եւ զենքի ապօրինի կրման մեջ, ձերբակալվել է ընդամենը մի քանի ժամ առաջ: Ներկայումս անցկացվում է կասկածյալի հարցաքննությունը:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ամուսնական զույգը սպանվել է սեփական բնակարանում նոյեմբերի 11-ին: Էթեր Նինուան սպանվել է անկողնում, իսկ ամուսինը` Թամազ Նինուան բազկաթոռի մեջ: Երկուսին էլ կրակել են գլխից: Հարեւանների վկայություններով, սպանվածների դիակները գտել է նրանց որդին` դեպքից մեկ օր հետո տուն վերադառնալով:

80-90-ական թթ.-ին Թամազ Նինուան աշխատել է ազգային անվտանգությունում, իսկ 1991թ-ին, մի քանի ամսով ղեկավարել է ազգային անվտանգության նախարարությունը: 2003 թվականից նա թոշակի էր անցել: