Մարտի 2-ին, ժամը 19.45-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ դիմել է ոստիկանության Տավուշի բաժին, որ իր տնից գողացել են ձայնագրիչ, «Նոութ-բուք» համակարգիչ, հեռակառավարման 3 վահանակ, օծանելիք, հուշանվեր-խաչ եւ լապտեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 33-ամյա Դավիթ Չ.-ն:
Գողոնն առգրավված է: Դավիթ Չ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:




























