Մարտի 2-ի, լույս 3-ի գիշերը Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանի մոտ անհայտ անձինք կոտրել են Լեռնապատի ջրատարիփականային հորի կողպեքը եւ փակել Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին տեղեկացրել են, որ կոտրել են մասնավորապես քաղաքի Տավրոս, Տարոն 1, 2, 3, 4թաղամասերը, Բաղրամյան, Շիրակի խճուղի փողոցները սնուցող ջրատարի փականը, որի հետեւանքով ջրամբարները ջուր չեն լցվել եւընդհատվել է վերոհիշալ թաղամասերի շուրջօրյա ջրամատակարարումը: Արդյունքում ոչ միայն ջրազրկվել են ընկերության բաժանորդներն այլ նաեւ Լեռնապատի մայր ջրատարում բարձացել է ջրի ճնշումը եւ ջրատարի վրա առաջացել են վթարներ:
Մամուլի բաժնից նաեւ հայտնել են, որ ընկերությունը դիմել է իրավապահ մարմիններին անհայտ անձի կամ անձանց ինքնությունը պարզելուհամար: «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մասնագետներն աշխատում են վթարները վերացնելու եւ ջրամատակարարումը կարճժամկետներում վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաեւ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար:




























