Ամերիկացի մի քաղաքացի Գոհաբանության օրը գնդակահարել է իր 4 բարեկամների: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ֆլորիդայի իշխանությունները փնտրում են Մայամիի 35-ամյա բնակիչ Փոլ Մայքլ Մերիջին, ով տոնական երեկոյի ժամանակ գնդակահարել է իր 4 հարազատներին: Մարդասպանին զոհ են դարձել երեք մեծահասակ մարդ եւ մեկ երեխա: Երեխան կասկածյալի հորեղբոր աղջիկն է: Եվս մեկ մարդ վիրավորվել է եւ գտնվում է հիվանդանոցում: Նրա առողջական վիճակն անհայտ է:

Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի երեկոյան Մայամիի հյուսիսում գտնվող Ջուպիտեր քաղաքային ավանում: Գոհաբանության տոնը նշելու համար հավաքված են եղել ընտանիքի ավելի քան 17 անդամներ: Առայժմ տեղեկություններ չեն հայտնում, թե ինչ զենքից է կրակել մարդասպանը: