Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում քիչ առաջ Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 120 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 147 կգ: Չեմպիոն է դարձել Ղազախստանի ներկայացուցիչը` Սվետլանա Պոդոբեդովան, ով նաեւ սահմանել է աշխարհի նոր ռեկորդ: Երկրորդը Չինաստանի ծանրորդն էր:

Հիշեցնենք, որ երեկ չեմպիոն էր դարձել մեր մյուս մարզուհին՝ Նազիկ Ավդալյանը: Թիմային հաշվարկով Հայաստանը երրորդ տեղում է, որն իր ակտիվում ունի 3 ոսկե, 4 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Առաջին տեղում Չինաստանն է, երկրորդում` Ղազախստանը: