Դիլիջանի ոլորաններում, մարտի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ԳԱԶել-32213»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 17-ամյա ուղեւորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի պատուհանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: