Մարտի 4-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազից թունավորումով Նոր Կյուրին գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 8 եւ 9 տարեկան քույրեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ աղջիկները թունավորվել են նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, տան լոգարանում՝ ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




























