Մարտի 3--5-ին, բազմաթիվ մեքենաներ Հայաստանի տարբեր հատվածներում մնացել են ձնաբքի մեջ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, մարտի 3-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես Բրաբուս» մակնիշի 15 SU 154 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Երկու ուղեւորով ավտոմեքենան փրկարարները դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս:

Մարտի 4-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Սադունց ավտոճանապարհին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ արգելափակվել է 6 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս է բերվել 3 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 12 ուղեւոր, իսկ մյուս 2 ավտոմեքենաների 8 ուղեւորներին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղ: «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:

Նույն օրը, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ձնաբքի մեջ արգելափակվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Ծաղակահովիտի գյուղապետի տրամադրած տեխնիկայով ավտոմեքենան քարշակվել է Ծաղկահովիտ գյուղ:

Նույն օրը, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է մնացել 3 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով մի ավտոմեքենան դուրս է բերվել խցանումից, իսկ մյուս երկու մեքենաների ուղեւորները տեղափոխվել են Արեգ գյուղ:

Նույն օրը, ժամը 20.35-ին ահազանգեր են ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով խցանման մեջ է մնացել մոտ 20 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ խցանման մեջ է մնացել 25 ավտոմեքենա, որոնցից մեկը նաեւ խափանվել է:

Փրկարարները Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ են տեղափոխել խափանված` «Օպել» մակնիշի 10 ՕՏ 669 համարանիշի ավտոմեքենայի 6 ուղեւորներին:

«Աբովյանի ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, եւ ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:

Նույն օրը, ժամը 21.28-ին ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի-Վարդենուտ եւ Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:

Արայի-Վարդենուտ ճանապարհահատված է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որի ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է տեղափոխվել 3 ավտոմեքենա:

Ապարանի հրշեջ-փրկարար ջոկատից Նիգավան-Ապարան ճանապարհահատված է մեկնել «ԶԻԼ-131» (Կունգ) ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենա: Եվս երկու ավտոմեքենա եւ մեկ ավտոբուս Նիգավանի գյուղապետի տրամադրած տրակտորի օգնությամբ քարշակվել են Նիգավան գյուղ:

Նույն օրը, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել խցանումից եւ շարունակել ընթացքը:

Նույն օրը, ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Արա-Զորավան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ձնակույտի մեջ խցանվել է եւս 3 ավտոմեքենա, որոնց ուղեւորները, ավտոմեքենաները թողնելով, տեղափոխվել են Արա գյուղ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել խցանումից եւ շարունակել իր ընթացքը:

Մարտի 5-ին, ժամը 03:03-ի սահմաններում ահազանգեր է ստացվել, որ Գյումրի-Հացիկ եւ Գյումրի–Ջաջուռ ավտոճանապարհներին ձնաբքի հետեւանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարականա ջոկատը:

Փրկարարների եւ «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով Գյումրի-Հացիկ ճանապարհահատվածից դուրս է բերվել երկու ավտոմեքենա, այնուհետեւ՝ «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի տեխնիկան մեկնել է Ջաջուռ եւ օգնություն ցուցաբերել այնտեղ խցանված ավտոմեքենաներին: