Թերթը գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր  Մանվել Ղազարյանը,որն ընտրվել  Արարատի մարզի  թիվ 18 ընտրատարածքից, հայտարարել էր, որ հոգնել է  պատգամավորությունից եւ այլեւս չի առաջադրվելու: «Վերջերս մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի, նման ցանկություն չո՞ւնի, Ղազարյանը պատասխանել էր` մի քանի օրից պարզ կդառնա: Երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ պարզվեց, ընդգրկվե՞լ է համամասնական ցուցակում: Նա կտրուկ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում, եւ ավարտել զրույցը»,- գրում է «Հրապարակ»-ը: