Հայաստանը պատրաստվում է առեւտրային բնույթի համաձայնագրեր կնքել Հարավ-Արեւելյան Ասիայի 3 երկրների` Սինգապուրի, Վիետնամի եւ Հարավային Կորեայի հետ: ՀՀ կառավարությունն, այսօր` մարտի 7-ի նիստում, հավանություն տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկություններին` այդ երեք երկրների հետ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնության կնքմանը, իսկ Սինգապուրի հետ, ի լրումն դրա, կկնքվի նաեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
Նշենք, որ նման բնույթի տիպային համաձայնագրեր Հայաստանը կնքել է բազմաթիվ երկրների հետ: Դրանցով նախատեսվում է տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:



























