Դաղստանում երկաթգիծ է պայթեցվել:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել նոյեմբերի 30-ին` ժամը 06:00-ի սահմաններում։ Այն պայթեցվել է Տյումենից Բաքու մեկնող գնացքի առջեւ:
Նախնական տվյալներով, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», զոհեր եւ տուժածներ չկան: Համաձայն Դաղստանի իրավապահ մարմինների տվյալների, պայթյունի արդյունքում գնացքը դուրս չի եկել ուղուց եւ մոտ 150մ գնացել է արդեն իսկ վնասված գծերով:
Աղբյուրների տվյալներով, ներկայումս դեպքի վայրում են գտնվում օպերատիվ-քննչական ծառայությունները, ճշտվում են պայթյուցիկ սարքի տեսակն ու հզորությունը:




























