Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջարկությամբ հանդես գա, երգչուհի Շուշան Պետրոսյանը կհամաձայնի մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` մարտի 9-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը հավելելով, որ ինքը գաղափարապես հարում է ՀՀԿ-ին:
Իսկ, եթե իր բնորոշմամբ, այդ հրաշքը իրականություն դառնա, ապա նա կդառնա առաջին հիպպի պատգամավորը, ինչը, ըստ նրա շատ զիլ կլիներ: Շուշան Պետրոսյանը նշեց, թե հասկացել է, որ տարիներ շարունակ անվերջ խոսելու փոխարեն պետք է նաեւ գործել: Իսկ ինքը միշտ կռիվ ունի եւ միշտ կողմ է մշակութային ներկայացվածությանը: Հետեւաբար` իր պատգամավոր դառնալու հանգամանքը կլինի «զենք» եւ միջոց` հայ երգարվեստը մաքրամաքուր պահելու համար: Շուշան Պետրոսյանը նաեւ բարձրաձայնեց, որ քաղաքականությամբ զբաղվել է, սակայն դրա մասին քիչ է խոսվել: Իսկ քարոզարշավին պատրաստ է երգել: «Ես դա համարում եմ իմ աշխատանքն ու իրավունքը»,- ավելացրեց Շուշան Պետրոսյանը:
Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց, որ ընդհանրապես իրեն ԱԺ-ում չի տեսնում, քանի որ չի կարողանում ղեկավարել մարդկանց:




























