«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին պատգամավոր դառնալու առաջարկներ եղել են, սակայն նա մերժել է, քանի որ իրեն չի տեսնում Ազգային Ժողովում: Այս մասին այսօր` մարտի 9-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ավելին` նա կարծում է, որ արդեն իսկ ինչ-որ կերպով քաղաքականությամբ զբաղվում է, իսկ խորհրդարան պիտի գնա նա, ով գիտի, որ իր գլխավոր առաքելությունը օրենսդիր աշխատանքն է, այլ ոչ թե այն դիտի որպես հոբբի:

Արմինե Օհանյանը չի ընդունում նաեւ, որ ԱԺ խանութների ցանց ունեցող մարդիկ գան: Ինչ վերաբերում է  խորհրդարանում կնոջ դերին Արմինե Օհանյանը ասաց, որ մեր  հասարակության մեջ կնոջ դերը չափազանց կարեւոր է, ինը դարերի պատմություն ունի: Միաժամանակ նկատելով, որ չի սիրում, երբ սեռային խնդիրների մասին ընդգծված են խոսում: Ինչից իր հերթին տպավորություն է  ստեղծվում, որ միայն Հայաստանում է կարեւոր մարդու սեռը: Ի դեպ, Արմինե Օհանյանը հրաժարվեց նշել, թե որ ուժերի կողմից է խորհրդարան ընդգրկվելու առաջարկ ստացել: