«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը մարտի 8-ի կապակցությամբ Երեւանի Արաբկիր համայնքում փողոցում անցորդ կանանց եւ աղջիկներին ծաղիկներ է նվիրել։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, հիմնադրամի աշխատակիցները եւ կամավորները գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նվերներ են բաժանել կանանց:

Բացի անակնկալ նվերներից, հիմնադրամը ֆինանսավորել է նաեւ Արաբկիրի տարածքում գործող գեղեցկության սրահներում կանանց սպասարկումը։ Մարտի 8-ին սրահներում հարդարման համար գրանցված բոլոր կանայք եւ աղջիկները անվճար են սպասարկվել։