Ռուսաստանցի սահմանապահները Երեւան-Նիժնի Նովգորոդ չվերթի ուղեւորեներից մեկի մոտ թանկարժեք քարերի մեծ խմբաքանակ են հայտնաբերել: Մաքսանենգ ապրանքը, որ հայտնաբերել են Ռուսաստանի ԱԴԾ Սարատովի մարզի սահմանապահ ծառայության աշխատակիցները, Ռուսաստան էր տեղափոխում Հայաստանի քաղաքացի Արմեն Մ.-ն, որ Նովգորոդ էր մեկնում Երեւանից:
«Նրա մոտից գտել են 24 ադամանդ՝ ընդհանուր 24 գրամ քաշով, ինչպես նաեւ 3 մատանի դեղին գույնի մետաղից, սեւ քարերով եւ զարդարված 18 ադամանդով»,- հայտնել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վարչության մամուլի քարտուղար Ալեքսանդր Պոլյանկովը եւ հավելել, թե ներկայումս մաքսային մարմինների կողմից փորձաքննություն եւ մաքսանենգ ապրանքի գնահատում է անցկացվում. «Բայց այժմ արդեն պարզ է, որ մաքսանենգ ապրանքի գինն անցնում է 250 հազար ռուբլուց»:




























