ՀՀԿ նախորդ համագումարից հետո հանրապետական կուսակցության ծախսերը կազմել են 598 միլիոն դրամ: Այդ մասին ՀՀԿ հերթական` 13-րդ համագումարին հայտնել է կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Անահիտ Կիրակոսյանը:

Ներկայացնելով ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը` Կիրակոսյանը նշեց, թե հաշվետու ժամանակահատվածում կուսակցությունը 127 միլիոն դրամ գրասենյակային ծախսեր է արել: Կուսակցությունը 30 մլն դրամ հարկ է վճարել, որից մոտ 17 միլիոն դրամը սոցիալական հարկերն են, 3 մլն դրամը` շահութահարկը: Հայաստանի իշխող կուսակցությունը որպես հողահարկ  վճարել է 168 հազար դրամ: ՀՀԿ համագումարի պատվիրակները միաձայն ու միահամուռ հաստատել են կուսակցության ֆինանսական հաշվետվությունը:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախորդ համագումարը կայացել է 2009թ. նոյեմբերի 28-ին: