Ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին բուժող բժիշկները որոշել են նրան չհայտնել կնոջ ինքնասպանության մասին:
Հիշեցնենք, որ դերասանը մարտի 7-ին առողջության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել էր Նյարդաբանության ինստիտուտ: Նա այդպես էլ չի ապաքինվում, նրա վիճակը ժամ առ ժամ ավելի է վատանում: Այդ մասին հիվանդանոցի բժիշկները մարտի 9-ի երեկոյան հայտնել էին նաեւ նրա կնոջը, հայտնում է LifeNews-ը:
Դրանից մի քանի ժամ անց Իրինա Վալերեւնային մահացած էին գտել Մոսկվայի Հին Արբատի ընտանեկան առանձնատանը: Նրան գտել են կախված, եղել է նաեւ գրություն, որտեղ Իրինան բացատրել է, որ չի կարող ապրել առանց իր մեռնող ամուսնու:
Բժիշկները գործակալությանը հայտնել են, որ Ալեքսանդր Շալվովիչի դրությունը ծանր է: Նա գիտակից վիճակում է, բժիշկների հրահանգներին արձագանքում է, սակայն նրա վիճակը բարդացած է շաքարախտի պատճառով: Այն բանից հետո, երբ Պորոխովշչիկովը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, բժիշկներն սկսել են լուրջ անհանգստանալ նրա կյանքի համար:




























