Վրացիների 44,6 տոկոսը կտրականապես դեմ է վրաց-ռուսական սահմանում գտնվող «Վերին Լարս» անցակետի բացմանը։ Դա են փաստում «Շաբաթվա ներկապնակ» օրաթերթի 404 հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքները։
Հարցվածների միայն 15,8 տոկոսն է կարծում, որ «Վերին Լարսը» պետք է բացվի։ Պարբերականի հաղորդմամբ հարցվածերի 39,6 տոկոսն էլ միանշանակ ոչ մի պատասխան չի տվել։
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի բանակցություները «Վերին Լարս» անցակետի բացման շուրջ ընթանում են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջնորդությամբ։ Որոշ փորձագետների կարծիքով, այդ գործընթացը մինչեւ տարվա վերջ կլուծվի։
Անցակետի բացման հեռանկարների մասին վերջերս խոսել էր նաեւ Ռուսասանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Վերջինիս հայտարարությունը ողջունել է վրացական կողմը, սակայն, ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձե. "Եթե Կարասինը լրջորեն է հայտարարել, որ Լարսի անցակետի բացմանը Ռուսաստանը վերաբերվում է լրջորեն, ապա վրացական կողմը ողջունում է դա եւ դրական է գնահատում։




























