Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը մարտի 13-ին՝ ժամը 13.00, հրավիրում են երաժշտամանկավարժական քոլեջ (Ազատության պող., 18 շենք) մասնակցելու քոլեջի մեծ դահլիճի բացմանը եւ «Մեր երգը ձեզ, սիրելի´ կանայք եւ աղջիկներ» խորագրով տոնական համերգին՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ համերգին իրենց կատարումներով հանդես կգան երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, կոնցերտմայստեր՝ Լիլիթ Զաքարյան։