Հարյուրավոր մոլեռանդ կրոնական հրեաներ երեկ երեկոյան անկարգություններ են հրահրել Երուսաղեմի փողոցներում, բողոքելով իրենց համայնքի անդամ հանդիսացող մի կնոջ ձերբակալության դեմ: Քննությունը պարզել է, որ այդ կինը դիտավորյալ սովի է մատնել իր երեք տարեկան երեխային, որը կշռում է ընդամենը 7 կիլոգրամ: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
Ցուցարարները կոտրել են ապակիները, փակել տրանսպորտի ճանապարհը, քարեր են շպրտել խանութների վր եւ այրել աղբամանները: Ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է կիրառել, որի արդյունքում անկարգություններին մասնակցած երկու տասյակ մարդիկ ձերբակալվել են:
Անհանգստանալով իր աշխատակիցների անվտագության համար, Երուսաղեմի իշխանությունները դադարեցրել են կոմունալ ծառայությունների սպասարկումը, կրոնական Գեուլա եւ Մեա-Շաերիմ թաղամասերում, որտեղ տեղի են ունեցել անկարգությունները:


























