Հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն, ընդհանուր հաշվարկով, 4-րդ տեղն է գրավել։ Մեր հավաքականը 12 մեդալ է նվաճել՝ 3 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե։ Արժե նշել, որ 7 ծանրորդներից 6-ը տուն են վերադարձել մեդալներով, եւ միայն Մելինե Դալուզյանն է, որ ոչ մի մեդալ չի ստացել։
Առաջին տեղը գրավել է Չինաստանի հավաքականը (39 մեդալ՝ 18 ոսկե, 11 արծաթե եւ 10 բրոնզե)։ Երկրորդ տեղում Ղազախստանի, երրորդում՝ Կորեայի հավաքականներն են։
Նշենք, որ, թեպետ, Հայաստանի հավաքականը չի հայտնվել առաջին եռյակում, հայ ծանրորդների ելույթներն, ընդհանուր առմամբ, կարելի է բավարար համարել։




























