Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 29-ին տեղի ուենցած աղմկահարույց սպանության հեղինակներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 1996. ծնված Սոս Մելքոնյանին սպանելու կասկածանքով նոյեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1993 թ. ծնված Ազատ Եղոյանը եւ թիվ 2 վարժարանի սան, 1997 թ. ծնված Սարգիս Վ.-ն: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը:
Եղոյանը ձերբակալված է, իսկ Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով: Ի դեպ, Սոս Մելքոնյանը Երեւանում ժամանակին հայտնի թաղային հեղինակություն Բենիկ Գժոյանի եղբոր թոռն է, Ալբերտ Գժոյանի որդին է, սակայն գրվում էր մորական պապի ազգանունով:




























