Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել լրագրողների հավատարմագրման կարգում գործող սահմանափակումները, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել:
ԿԸՀ-ն այսօր` մարտի 15-ին կայացած նիստում քննարկել է 2012թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը եւ հավանություն տվել փոփոխություններին:
Ուժը կորցրած են ճանաչվել հավատարմագրման կարգի 2-րդ և 3-րդ ենթակետերը: Նախկինում ԿԸՀ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` 1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով 2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. 3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով:
Տվյալ դրույթը մեծ աղմուկ էր բարձրացրել լրագրողական հանրույթի մոտ, եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր հանել սահմանափակումը, թեեւ պնդել էր, որ դա որեւէ կերպ սահմանափակում դիտվել չի կարող:




























