Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները մեծամասնական մի շարք ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ են առաջադրել:

Հայտնի են այսօր` մարտի 15-ին առաջադրված թեկնածուները, որոնք փաստաթղթերը ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:

Մասնավորապես թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն ու հանրապետական Ռուբեն Սադոյանը: Ազիզյանը նախկին պատգամավոր է, իսկ Սադոյանն` այս գումարման:

Թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը:

Թիվ 16 ընտրատարածքում իրար հետ մրցելու են հանրապետական Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը:

Թիվ 36 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Առայժմ առաջադրվել են երկու պատգամավորներ` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու հանրապետական Մխիթար Վարագյանը:

Այսօր առաջադրվել է նաեւ «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանը, ում մրցակիցն է լինելու մեկ այլ հանրապետական` Սեդրակ Սարոյանը` Գեներալ Սեյրանը: Հակոբյանը թեեւ հանրապետական է, բայց ինքնաառաջադրվել է:

Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի հետ մրցելու է անկուսակցական, մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Թիվ 23-ում իր փաստաթղթերն  ներկայացրել ԲՀԿ անդամ Էդուարդ Սահակյանը:

Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ մրցելու է անկուսակցական, նախկինում կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը: Թիվ 26-ում առաջադրվել է ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը: Թիվ 27-ում առաջադրվել է հանրապետական, ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանը, թիվ 29-ում Արկադի Համբարձումյանը, թիվ 30-ում Կարեն Սարիբեկյանը, երկուսն էլ ՀՀԿ-ի կողմից: Իսկ Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Թիվ 37 ընտրատարածքում հանրապետական Հայկ Գրիգորյանի մրցակիցն է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Սյունիքի մարզի մեկ այլ` թիվ 38 ընտրատարածքում առայժմ առաջադրվել է Վահե Հակոբյանը:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում առաջադրվել են հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը: