Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն, հնարավոր է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին հանդիպում անցկացնեն Աթենքում, որտեղ այս օրերին ընթանում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա օրվա երկրորդ կեսին: Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը: