Թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության անդամների շրջանում բուռն քննարկվում է երգչուհի Շուշան Պետրոսյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու փաստը: «ՀՀԿ-ականները համոզված են, որ նրանք երկար չեն «ձգելու» ԱԺ-ում: «Գիտեն` յեղ ու բրինձ են բաժանում, ուզում են գան, կգան կտեսնեն` տենց բան չկա, կգնան»,- կատակեց «հին» ՀՀԿ-ականներից մեկը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: