Երեւանի պետական համալսրանը, Ճապոնիայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվա), «Հիկարի» մշակութային կենտրոնը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը մարտի 23, 24, 25-ին կազմակերպում են «ճապոնական օրեր»:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից, մարտի 23-ին Երեւան կժամանի Յամադա Միդորին, որը ներկայացնում է սումի-է ուղղությունը: Ցանկացողները կարող են մոտիկից ծանոթանալ իկեբանա արվեստին եւ մասնակցել թեյի արարողությանը: «Ճապոնական օրերի» բացումը տեղի կունենա մարտի 23-ին ժամը 19.00-ին Պալյանովի անվան դահլիճում (ԵՊՀ):
Մարտի 24-ին ժամը 11.00-ից մինչեւ 13.00-ն (Պալյանովի դահլիճ) տեղի կունենա իկեբանա արվեստի ցուցադրություն: Ժամը 15-ից 17-ը, ինչպես նաեւ 17:30-ից 19:30-ը միեւնույն դահլիճում տեղի կունենա թեյի արարողություն: Մարտի 25-ին ժամը 11-ից մինչեւ 13-ը 412-րդ լսարանում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) տեղի կունենա «սումի-է»-ի վարպետության դասը: Նշենք, նախկինում նման ծրագիր արդեն երկու անգամ իրականացվել է:
Բացմանը «Հիկարի» կենտրոնի փոքրիկ սաները կներկայացնեն ճապոնական ավանդական հինա-մացուրի տոնի թատերականացված ներկայացումը. այն դեղձենու ծաղկման, դեռատի աղջիկների եւ օձերի տոնն է:
Սումի-է-ն տուշով նկարված նկարն է: Այն նաեւ անվանում են սույբոկուգա (ջրով եւ տուշով արված նկար): Այն սեւ-սպիտակ գեղանկարչություն է` սեւ տուշով իրականացված (սումի): Ճապոնիայում այդ արվեստը հայտնվել է 13-րդ դարի կեսերին: Այն Ճապոնիա է հասել Չինաստանից:




























