Թեհրան-Երեւան չվերթի կործանման ենթարկված ինքնաթիռը մեկ ամիս առաջ էր տեխնիկական սպասարկում անցել:
Քաղավիացիայի մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ՏՈՒ-154 ինքնաթիռը մեկ ամիս առաջ տեխսպասարկում է անցել ռուսաստանյան Մինվոդի քաղաքում եւ ստացել է մինչեւ 2010թ թռիչքներ կատարելու թույլտվություն:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են 36 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























